ԱՄՆ բանակը ցանկացած պաշտպանություն խոցող նոր հրացանների է անցնում

21:23   14 Հոկտեմբեր 2018    245

Ամերիկյան բանակի գլխավոր շտաբի ղեկավար Մարկ Միլին հայտարարել է, որ բանակը փոխարինելու է գոյություն ունեցող М249 ավտոմատ հրացանները և М4А1 կարաբինները՝ 6,8 մմ տրամաչափի նոր տիպի ավտոմատ հրացաններով։

Միլին հայտարարել է. «Այս հրացանի գնդակի արագությունը շատ ավելի մեծ է, քան նրանցը, որոնք այսօր մեր զինանոցում են։ Գնդակը խոցում է բոլոր հայտնի տեսակների զրահաբաճկոնները։ Այն, ինչ ես տեսել եմ և ինչ ինձ բացատրել են ինժեներները, լիովին հնարավոր է։ Սա շատ լավ զենք է», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ամերիկյան մամուլում եղած հրապարակումների համաձայն՝ խոսքը NGSW-R (Next Generation Squad Weapon-Rifle) հրացանների մասին է։ Բանակը մտադիր է այս տիպի 250 հազար հրացան պատվիրել: Նոր տեսակի զենքին անցումը կսկսվի 2019 թվականի ամռանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները