ԱՄՆ–ում ոստիկաններին արգելել են նայել նոր iPhone-ների վրա

21:35   14 Հոկտեմբեր 2018    261

Սմարթֆոնների նոր շարքի թողարկումից մեկ ամիս անց ամերիկյան օրինապահների համար շատ տարօրինակ որոշում է կայացվել։

ԱՄՆ–ում ոստիկանները իրավունք չունեն նայելու այս տարի դուրս եկած այֆոնների վրա, որոնք նրանք ինչ–որ մի պատճառով բռնագրավում են կասկածյալների մոտից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նոր սմարթֆոնները Face ID ունեն. գործառույթ, որը ճանաչում է դեմքերը և կարող է ապաարգելափակել iPhone-ը, եթե ճանաչում է տիրոջը։

Հեռախոսը դեմքին մոտեցնելուց անմիջապես հետո միացնում է ճանաչման համակարգը։ Եթե հինգ անգամ շարունակ փորձերը անհաջող են լինում, ապա արգելափակումը կարող է միայն օգտատերը հանել՝ հատուկ բանալի–գաղտնաբառի միջոցով։

ԱՄՆ օրենսդրության մեջ նշված է, որ կասկածյալը կարող է հրաժարվել գաղտնաբառը տրամադրելուց։ Դա կկապի հետաքննության ձեռքերը. ոստիկանությունն անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու հնարավորություն չի ունենա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները