Գերմանիայում ինքնաթիռն ընկել է մարդկանց վրա. կան զոհեր

21:46   14 Հոկտեմբեր 2018    326

Գերմանիայի Հեսսեն երկրամասում Cessna տեսակի թեթև օդանավն ընկել է մարդկանց խմբի վրա:

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով գերմանական ոստիկանությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ոստիկանության տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է տեղի ժամանակով 15:45-ի սահմաններում Ֆուլդա քաղաքի մոտակայքում:

Գերմանական աղբյուրները, վկայակոչելով ոստիկանության տվյալները, հայտնում են, որ ավիավթարի հետևանքով առնվազն երեք մարդ է մահացել, որոնցից մեկը՝ երեխա: Եվս ութ մարդ վիրավորվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները