Շվեյցարիայում ավտոբուսի վթարի հետեւանքով առնվազն 13 մարդ է տուժել

21:53   14 Հոկտեմբեր 2018    223

Գերմանիայից Իտալիա ուղեւորվող տուրիստական ավտոբուսը Շվեյցարիայի Տիչինո կանտոնում վթարի է ենթարկվել։

Թերթը հայտնում է, որ վթարը տեղի է ունեցել կիրակի օրը առավոտյան Լագո Մաջորե լճից մոտավորապես 20 կիլոմետր հեռավորության վրա՝ Իտալիայի եւ Շվեյցարիայի սահմանին։ Դեպքի պահին ավտոբուսի սրահում 25 մարդ է եղել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ 13 մարդ է տուժել։ Նրանց առաջին բժշկական օգնություն է ցուցաբերվել։

Նախնական տվյալներով՝ ավտոբուսը մխրճվել է սյունի մեջ, վթարի պատճառները չեն նշվում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Շվեյցարիա  


Վերնագիրի այլ պիտակները