Դոնալդ Թրամփը չի բացառել Պենտագոնի ղեկավարի պաշտոնանկությունը

22:05   14 Հոկտեմբեր 2018    253

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի պաշտոնանկությունը։

«Հնարավոր է, որ նա հեռանա։ Ես կարծում եմ, որ նա իր տեսակի մեջ դեմոկրատ է, եթե ուզում եք ճիշտն իմանալ»,– հայտարարել է պարոն Թրամփը CBS հեռուստաալիքով հեռարձակվող «60 րոպե» հաղորդման եթերում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

ԱՄՆ նախագահի խոսքերով՝ Պենտագոնի ղեկավարն իրեն ոչինչ չի ասել, և նրանք հրաշալի հարաբերությունների մեջ են իրար հետ։ «Մենք ճաշել ենք երկու օր առաջ, սակայն ինչ որ մի պահի բոլորն էլ գնում են։ Սա Վիշինգտոնն է»,– ասել է Թրամփը։

Դոնալդ Թրամփը «կեղծ լուրեր» է բնութագրել այն խոսակցությունները, թե Սպիտակ տանը «քաոս» է տիրում, սակայն խոստովանել է, որ իր վարչակազմում տարբեր փոփոխություններ են հնարավոր։ ԱՄՆ նախագահը նշել է, որ ունի դրա իրավունքը, և որ «սպասման ռեժիմում ֆենոմենալ մարդիկ կան, որոնք վարչակազմ կգան»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները