Կայծակը հարվածել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի ինքնաթիռին

22:27   14 Հոկտեմբեր 2018    335

Ինքնաթիռը, որով թռչելիս են եղել արքայազն Հարին և Մեգան Մարքլը, կայծակնահարվել է:

Ինչպես հայտնում է The Mirror-ը, միջադեպը տեղի է ունեցել անցյալ ամսվա վերջին, երբ թագավորական զույգը գաղտնի այցելությամբ մեկնելիս է եղել Ամստերդամ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կայծակը հարվածել է ինքնաթիռի դիմացի հատվածին, և քիչ էր մնացել, որ խոցեր նավիգացիոն սարքավորումները: Կայծակի 30 մլն/վատտ հզորությամբ լիցքն անցել է ինքնաթիռի ողջ տարածքով:

Այնուամենայնիվ, ինքնաթիռը բարեհաջող վայրեջք է կատարել Ամստերդամի «Սխիփհոլ» օդանավակայանում: Արքայական զույգը թռչելիս է եղել 53 մլն դոլար արժողությամբ Dassault Falcon 7X օդանավով, որով Սասեքսի դուքսն ու դքսուհին պատրաստվում էին նաև հետ թռչել, սակայն այն վերանորոգման կարիք ուներ, որը 9 օր է տևել:

Արքայազն Հարիին և նրա կնոջն այլ օդանավ են տրամադրել, որն ուղարկել են Ստոկհոլմից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները