Չիկագոյում 4 մարդ է սպանվել

22:32   14 Հոկտեմբեր 2018    334

Հարավային Տեխասում միամյա երեխայի ծննդյան տոնակատարությունը ավարտվել է կրակոցներով, որի արդյունքում 4 մարդ է զոհվել եւ մեկ մարդ էլ վիրավորվել է։

Հանրային անվտանգության Տեխասի դեպարտամենտի հաղորդագրության հաաձայն՝ ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ օրը 17։00-ից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Սերժանտ Նաթան Բրենդլին պատմել է, որ տոնակատարությանը ներկա ընտանիքներից 2-ի միջեւ վեճ է ծագել, որը վերածվել է մահացու ելքով կրակահերթի։

Բրենդլին հայտնել է, որ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց առողջական վիճակն անհայտ է։ Կասկածյալներից 2-ն ազատության մեջ են գտնվում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Չիկագո  


Վերնագիրի այլ պիտակները