Շեվչենկոն պատմել է, թե ինչպես են Գորբաչյովն ու Ելցինը օղի խմել

22:44   14 Հոկտեմբեր 2018    319

Միխայիլ Գորբաչյովի և Բորիս Ելցինի նախագահական արարողակարգի ղեկավար Վլադիմիր Շեվչենկոն պատմել է այն բացառիկ դեպքերի մասին, երբ ռուսական պետության առաջնորդին, պաշտոնական միջոցառումների ժամանակ, օղու փոխարեն ջուր են լցրել։

«Երբ վիճակը վատ էր լինում, ապա մատուցողը կարող էր օղու փոխարեն ջուր լցնել»,– պատմել է Շեվչեկոն՝ НТВ հեռուստաալիքով հեռարձակվող «Նոր ռուսական սենսացիաներ» հաղորդման ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նախկին պետական ծառայողը նախընտրել է առաջին դեմքերի ազգանուններ չնշել, որոնց հետ նման բան պատահել է։ Երբ հաղորդման հեղինակները ակնարկել են, որ խոսքը ՌԴ առաջին նախագահի մասին է, Շեվչենկոն պատասխանել է, որ «բացառություններ եղել են միայն այն ժամանակ, երբ Բորիս Նիկոլաևիչ Ելցինը աշխատելիս է եղել փաստաթղթերի հետ»։ Ընդհանուր առմամբ, նրա խոսքերով, նման բան շատ հազվադեպ է եղել։

«Նման բան չեմ հիշում, որ Միխայիլ Գորբաչյովին ջուր լցնեին օղու փոխարեն։ Բաժակը դրված էր, բարձրացնում էր, մի կում անում, դնում տեղը։ Առողջությունը կա՝ կկոնծեր, ինչպես ասում են, մինչև վերջ։ Ջուր չէր լցվում»,– նշել է նախկին պետական ծառայողը։

Վլադիմիր Շեվչենկոն ղեկավարում էր նախագահական արարողակարգի ծառայությունը Գորբաչյովի և Ելցինի օրոք և անմիջականորեն մասնակցել էր այդ կառույցի ստեղծմանը՝ զրոյից։ Նա շարունակել է պաշտոնավարել նաև Պուտինի և Մեդվեդևի օրոք, և դուրս է եկել աշխատանքից 2011 թվականին՝ սեփական դիմումի համաձայն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները