Մերկելի կուսակցությունը կորցնում է խորհրդարանական մեծամասնությունը․ էքզիթփոլ

09:05   15 Հոկտեմբեր 2018    302

Քրիստոնա-սոցիալական միությունը, որը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միության հիմնական գործընկերն է, Բավարիայի խորհրդարանի ընտրություններում առաջատարը կլինի 35,5 տոկոսով։

Նշվում է սակայն, որ կուսակցությունը կորցնում է խորհրդարանական մեծամասնությունը Բավարիայում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Համաձայն էքզիթփոլի տվյալների՝ կանաչների կուսակցությունը ընտրություններին կհավաքի 18,5 տոկոս։ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը կստանա 11 տոկոս եւ կանցնի Բավարիայի խորհրդարան։

Սեպտեմբերին նշվել էր, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը դարձել է ամենահայտնին Գերմանիայի արեւելքում։


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները