Իտալիայում հնագետները «վամպիր» երեխայի մնացորդներ են հայտնաբերել

09:10   15 Հոկտեմբեր 2018    297

Իտալիայի Ումբրիա շրջանում այսպես կոչված «վամպիրների հուղարկավորության» տեղում պեղումների ժամանակ բերանում քարով 10-ամյա երեխայի մնացորդներ են հայտնաբերվել։

Հետազոտողները ենթադրում են, որ քարը միտումնավոր են տեղադրել դիակի բերանում, որ երեխան, որը, հնարավոր է, վարակված է եղել մալարիայով, չբարձրանա գերեզմանից եւ չվարակի ողջերին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ես երբեք նման բան չեմ տեսել, դա սահմռկեցուցիչ եւ տարօրինակ էր»,-շեշտել է պրոֆեսոր Դեվիդ Սորենը։

Մնացորդի տարիքը որոշել են ատամի վերլուծությունից հետո, սակայն երեխայի սեռը դեռեւս հայտնի չէ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները