Հոկտեմբերի 15-ին աշխարհում նշվում է Սպիտակ ձեռնափայտի միջազգային օրը

09:13   15 Հոկտեմբեր 2018    304

Միջազգային հանրությունը օրացույցում շատ տոներ և հիշարժան օրեր է սահմանել։

Դրանց թվում է Սպիտակ ձեռնափայտի միջազգային օրը (International White Cane Safety Day), տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Սա տոն չէ, սա յուրահատուկ նշան է, որը հիշեցնում է հասարակությանը սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարդկանց գոյության մասին մեր կողքին, օգնության և համերաշխության մասին։

Սպիտակ ձեռնափայտի պատմությունը, որպես կուրության խորհրդանիշ, սկիզբ է առել 1921 թվականին։ Բրիստոլ բրիտանական քաղաքում ապրում էր երիտասարդ պրոֆեսիոնալ լուսանկարիչ Ջեյմս Բիգգսը, որը դժբախտ պատահարի հետևանքով կորցրել էր տեսողությունը։ Նա փողոցում տարբերվելու համար իր ձեռնափայտը ներկել է սպիտակ ներկով ու դրանից հետո տեսողության խանգարումներ ունեցող շատ մարդիկ են հետեւել նրա օրինակին։

Սպիտակ ձեռնափայտի միջազգային օրը Կույրերի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ նշվում է՝ կույր մարդկանց խնդիրներին հանրության ուշադրությունը հրավիրելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները