Թրամփը հայտարարել է, որ վստահում է Կիմ Չեն Ընին

09:16   15 Հոկտեմբեր 2018    396

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, հայտնում է CBS հեռուստաալիքը։ «Այո, ես վստահում եմ նրան։

Դա չի նշանակում, որ ես չեմ կարող սխալվել»,-ասել է Թրամփը հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հեռուստաալիքի հաղորդավարը Թրամփին հիշեցրել է Կիմ Չեն Ընի հասցեին ուղղված մեղադրանքները, այդ թվում՝ ճնշումների եւ պարտադրված աշխատաուժ օգտագործելու մասին։

«Ինձ հայտնի է այս ամենը, ես երեխա չեմ»,- հակադարձել է Թրամփը։

Նրա խոսքով՝ Կիմ Չեն Ընի հետ կոնտակտի առկայությունը դրական գործոն է այնուամենայնիվ։


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները