Սիրիան ու Հորդանանը բացում են սահմանային անցակետը

09:19   15 Հոկտեմբեր 2018    347

Սիրիական եւ հորդանանյան կողմերը պայմանավորվել են հոկտեմբերի 15-ից կրկին բացել «Նասիբ Ջաբեր» սահմանային հսկիչ անցակետը։ Գործակալությանը այս մասին հայտնել է Սիրիայի ՆԳ նախարար Մուհամեդ Աշ Շաարը։

Իր հերթին Հորդանանի տեղեկատվության նախարար Ջումանու Գնեյմատը հայտնել է, որ Հորդանանն ու Սիրիան պայմանավորվել են հոկտեմբերի 15-ից բացել «Նասիբ Ջաբեր» անցակետով երթեւեկությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Նասիբը» երկու երկրների միջեւ գլխավոր սահմանային անցակետն է, որն ունի կարեւոր տնտեսական կարգավիճակ 2 երկրների համար էլ, քանի որ տարանցիկ պատուհան է բեռների համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները