Թրամփը չի բացառել Պենտագոնի ղեկավարի հնարավոր հրաժարականը

09:27   15 Հոկտեմբեր 2018    291

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսի հետ հակասությունների մասին, ինչպես նաեւ չի բացառել վերջինիս հրաժարականը։

Պատասխանելով հարցին, թե մտադիր է արդյոք Մետիսը հրաժարական տալ, Թրամփը պատասխանել է․ «Չգիտեմ, նա ինձ չի ասել», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Միաժամանակ նախագահը հավելել է, որ Մետիսի հետ ինքը հրաշալի հարաբերություններ ունի։

«Սակայն, հնարավոր է նա հեռանա»,-ասել է Թրամփը՝ հավելելով, որ մի օր բոլորն էլ հեռանում են։

Սեպտեմբերին Մետիսը կոչ էր արել հումորով վերաբերել լրատվամիջոցներոմ հայտնված լուրերին իր հնարավոր հրաժարականի մասին։ The New York Times-ը գրել էր, որ Թրամփը դիտարկում է Մետիսին պաշտոնից ազատելու հնարավորությունը ընտրություններից հետո։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները