Մուն Չժե Ինը կոչ է արել բոլորին աջակցել Փհենյանի

09:30   15 Հոկտեմբեր 2018    319

Բոլոր շահագրգիռ կողմերը պետք է աջակցել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին ապամիջուկայնացման գործընթացում:

Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Le Figaro թերթին տված հարցազրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք պետք է վստահեցնենք Կիմ Չեն Ընին, որ նա ճիշտ որոշում է կայացրել՝ բռնելով ապամիջուկայնացման ուղին, և օգնենք նրան իրականացնել երկարատև և վստահելի խաղաղության հաստատման իր ձգտումը»,- հայտարարել է հարավկորեացի նախագահը: Միևնույն ժամանակ նա նաև ընդգծել է Կիմ Չեն Ընի «անկեղծությունը, պարզությունը, հանգստությունն ու քաղաքավարությունը»:

«Այս տարվա ընթացքում տեղի ունեցած մեր երեք հանդիպման շնորհիվ ես կարող եմ փաստել, որ նա շահագրգռված է թերակղզու Հարավում և Հյուսիսում խաղաղության հաստատմամբ ու բարգավաճմամբ»,- ընդգծել է Մուն Չժե Ինը՝ հավելելով, որ հյուսիսկորեացի առաջնորն իր ամբողջ էներգիան նվիրում է իր երկրի տնտեսական զարգացմանն, այլ ոչ թե միջուկային զենքի ստեղծմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԿիմՉենԸն  


Վերնագիրի այլ պիտակները