Ջոնսոնը կոչ է արել դիմադրել ԵՄ-ին Brexit-ի շուրջ բանակցություններում

09:47   15 Հոկտեմբեր 2018    307

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնը թագավորության իշխանությունների կոչ է արել դիմադրել Եվրամիության ճնշմանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է The Telegraph պարբերականում:

«Խուլիգաններին դիմադրելու ժամանակն է: Եմ-ի՝ ավելի քան երկու տարի ճնշումներից հետո եկել է պահը, երբ Մեծ Բրիտանիան պետք է դիմադրի»,-նշել է Ջոնսոնը:

Թվելով բոլոր զիջումները, որոնց Լոնդոնը գնացել է Բրյուսելի հետ Brexit-ի շուրջ բանակցությունների ժամանակ` նախկին նախարարը նշել է, որ Բրիտանիան պետք է ԵՄ-ի հետ պայմանագիր կնքի՝ այնպիսին, ինչպիսին Կանադա-ԵՄ պայմանագիրն է:

«Ո՛չ մի մաքսատուրք, ո՛չ մի քվոտա, ազատ առևտուր`խորը և յուրահատուկ գործընկերության հիմունքներով: Դա ճիշտ է երկու կողմի համար, դա ձեռք բերելու ժամանակն է»,-ընդգծել է Ջոնսոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջոնսոն   Brexit  


Վերնագիրի այլ պիտակները