Իրաքում խմելաջրից թունավորված մարդկանց թիվը 111 հազարի է հասել

10:09   15 Հոկտեմբեր 2018    278

Աղտոտված խմեալջրից թունավորված Իրաքի բանկիչների թիվը 111 հազար մարդու է հասել:

Հեռուստաալիքը մեջբերում է Բասրա քաղաքում մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Մահդի աթ Թամիմիի գրասենյակի հայտարարությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աթ Թամիմիի խոսքով՝ թունավորվածների թիվը հասել է մինչև 111 հազար մարդու: Կազմակերպության ներկայացուցիչն այդ ցուցանիշի կտրուկ աճը կապել է ուսումնական տարվա սկզբի հետ. թունավորվածների թվում շատ են դպրոցականները: Նա Իրաքի իշխանություններին այդ խնդիրն ավելի ակտիվորեն լուծելու կոչ է արել:

«Ճգնաժամի սկսվելուց ամիսներ են անցել, բայց ջուրը նախկին պես աղտոտ է»,-նշել է աթ Թամիմին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները