Ես չեմ ցանկանում տրիլիոններով դոլարներ տալ. Թրամփ

10:39   15 Հոկտեմբեր 2018    272

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կասկածում է, որ Երկրի վրա կլիման փոփոխվում է մարդու ներգործության պատճառով, ուստիեւ չի ցանկանում տրիլիոններով դոլարներ ծախսել՝ փորձելով կանխել այդ գործընթացների զարգացումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը եթերում ցուցադրվել է հոկտեմբերի 14-ին:

Լրագրողն Սպիտակ տան ղեկավարին հարցրել է, թե նա իրական է համարում արդյոք կլիմայի փոփոխությունը: «Ես կարծում եմ՝ ինչ-որ բան տեղի է ունենում, ինչ-որ բան փոխվում է, եւ այն վերստին կվերադառնա նախկին վիճակին»,- նշել է նա: «Ես չեմ կարծում, թե դա մտացածին բան է, կարծում եմ, հավանաբար, կան փոփոխություններ, բայց ես չգիտեմ՝ արդյոք դրանք պայմանավորված են մարդու ներգործությամբ»,- հավելել է Թրամփը:

«Այ թե ինչ կասեմ ձեզ: Ես չեմ ցանկանում տրիլիոններով եւ տրիլիոններով դոլարներ տալ,- ընդգծել է ԱՄՆ-ի ղեկավարը:- Ես չեմ ցանկանում միլիոնավոր եւ միլիոնավոր աշխատատեղեր կորցնել: Ես չեմ ցանկանում հայտնվել անշահավետ դիրքում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները