Հրվ. Կորեան և ԿԺԴՀ-ն համաձայնեցրել են երկաթուղիների միացումն սկսելու ժամկետները

12:39   15 Հոկտեմբեր 2018    406

ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի իշխանությունները համաձայնության են եկել նոյեմբերի վերջին – դեկտեմբերի սկզբին անցկացնել կորեական երկու պետությունների երկաթուղիների միացման եւ արդիականացման աշխատանքներն սկսելու արարողությունը:

Այդ մասին հայտնել է Ռյոնհապ գործակալությունը՝ ամփոփելով նախարարական մակարդակով բանակցությունների հերթական փուլի արդյունքները:

Բանակցությունները տեղի են ունեցել Հյուսիսի եւ Հարավի միջեւ ընկած ապառազմականացված գոտու Փանմունջոմ սահմանային վայրում: Հոկտեմբերի վերջից երկաթուղիների վիճակի գնահատման համատեղ աշխատանքներ կիրականացվեն սահմանամերձ շրջանների արեւմտյան մասում, իսկ նոյեմբերի սկզբից՝ արեւելյան մասում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԺԴՀ   Հարավային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները