Վատիկանում սրբադասել են Հռոմի Պավել VI պապին եւ արքեպիսկոպոս Ռոմերոյին

13:53   15 Հոկտեմբեր 2018    262

Հռոմի Պավել VI պապին (Ջովանի Բատիստա Մոնտինի), որը պապական գահը զբաղեցրել է 1963-1978 թվականներին, եւ արքեպիսկոպոս Սան Սալվադոր Օսկար Արնուլֆո Ռոմերոյին, որը սպանվել է աջակողմյան զինյալների կողմից 1980 թվականին՝ եկեղեցական ծեսի ժամանակ, կիրակի օրը սրբադասել են Վատիկանում։

Մոնտինի պապի ու Ռոմերոյի հետ սրբադասվել են նաեւ 5 երանելիներ՝ իտալացի հոգեւորականներ Ֆրանչեսկո Սպինելին եւ Վինչենցո Ռոմանոն, գերմանացի միանձնուհի Մարիա Կատարինա Կասպերը եւ իսպանացի քույր Նազարիա Իգնասիան, ինչպես նաեւ բարեպաշտ աշխարհական Նունցիո Սուլպրիցիոն, որը 19 տարեկանում մահացել էր անբուժելի հիվանդությունից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները