Անգլիայում տղամարդը մահացել է վթարի հետեւանքով

13:34   15 Հոկտեմբեր 2018    259

Անգլիայում տղամարդը դարձել է ոստիկանության ու շտապօգնության մեքենաների մասնակցությամբ ողբերգական վթարի զոհը։

Միջադեպը տեղի է ունեցել Սուֆֆոլկ կոմսությունում, ժամը 4։35-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։


Ավտոմեքենան, որին հետեւել են ոստիկանության եւ շտապօգնության մեքենաները բախվել են, հարվածելով տղամարդուն, որը կանգնած է եղել երթեւեկելի գոտում, հայտնում է Սուֆֆոլկի ոստիկանությունը։

Տղամարդը ենթադրաբար 19 տարեկան է եւ տեղի բնակիչ է։

Երիտասարդը տեղում մահացել է։ Նրա ինքնությունը դեռ չի պարզվել։

Ոստիկանությունում հայտարարել են, որ ո՛չ ոստիկանության, ո՛չ շտապօգնության մեքենան պատասխանատու չեն տեղի ունեցածի համար։

Ոստիկանության մեքենայում կալանավոր է եղել դեպքի պահին, իսկ շտապօգնության մեքենայում՝ պացիենտ, նրանք չեն տուժել վթարի հետեւանքով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները