Գրավաճառների խաղաղության մրցանակը շնորհվել է մշակութային հիշողությունը հետազոտողներին

13:15   15 Հոկտեմբեր 2018    247

Գերմանացի մշակութաբաններ Ալեյդա եւ Յան Ասմաններին շնորհվել է Գերմանացի գրավաճառների խաղաղության մրցանակը։

Դրամական համարժեքը կազմում է 25 հազար եվրո։ Պարգեւատրումը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին՝ Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի շրջանակներում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այս հետազոտողների աշխատանքը հիմք է ստեղծում, որ ժամանակակից հասարակությունը կարողանա սովորել անցյալից համերաշխ ու ազատ ապրելու համար, նշել է Գրքավաճառների գերմանական ասոցացիայի ղեկավար Հայնրիխ Ռիթմյուլերը։

Յան Ասմանը 1976-2003թթ․ եգիպտագիտություն է դասավանդել Հայդելբերգի համալսարանում։ 1967 թվականից գիտնականը զբաղվել է հնագիտական պեղումներով Նեղոսի արեւելյանի ափին։ Նա մասնագիտացված է հին ու նոր հասարակություններում կրոնի եւ հավաքական հիշողության հարցերում։ Ունի Յելի ու Երուսաղեմի համալսարանների աստվածաբանության դոկտորի պատվավոր կոչում

Ալեյդա Ասմանը վաղ տարիներին զբաղվել է անգլիական գրականությամբ ու գրական հաղորդակցության տեսությամբ։ 1990-ականներին սկսել է հետազոտություններ նվիրել մշակութային մարդաբանությանն ու հիշողությանը։ Ուսումնասիրել է եգիպտագիտության Հայդելբերգի համալսարնաում։ Որպես այցելող պրոֆեսոր դասախոսություններ է կարդացել Փրինսթոնի, Հյուսթոնի, Չիկագոյի ու Վիեննայի համալսարաններում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները