Չինաստանն ԱՄՆ-ում ընտրությունների համար ավելի լուրջ վտանգ է ներկայացնում

13:26   15 Հոկտեմբեր 2018    244

Չինաստանն ԱՄՆ-ի համար շատ ավելի լուրջ վտանգ է ներկայացնում ընտրություններին միջամտելու հարցում, քան Ռուսաստանը:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ռուսաստանը միջամտել է (ընտրություններին – Tert.am), սակայն ես կարծում եմ, որ միջամտել է նաև Չինաստանը», - հայտնել Թրամփը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նա կարծում է, որ ՌԴ-ն միջամտել է 2016 թվականին ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններին:

Միևնույն ժամանակ նախագահը հավելել է, որ ավելի լուրջ վտանգ է ներկայացնում ՉԺՀ-ն: «Անկեղծ ասած՝ կարծում եմ, որ Չինաստանն էլ ավելի լուրջ խնդիր է», - ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնալդ Թրամփը Չինաստանին մեղադրել է նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններին միջամտելու փորձերի համար և հայտարարել, որ Չինաստանը չի ցանկանում, որ ինքը կամ հանրապետականները հաղթեն, քանի որ ինքն առևտրի հարցում Չինաստանին մարտահրավեր նետած ԱՄՆ առաջին նախագահն է:

Միևնույն ժամանակ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հերքել է Թրամփի ասածը՝ նկատելով, որ դրանք անհիմն մեղադրանքներ են, քանի որ Պեկինը երբևէ չի միջամտում այլ երկրների ներքին գործերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները