Մեքսիկայի ընտրված նախագահը խոստացել է փրկել երկրի նավթի արդյունաբերությունը

14:20   15 Հոկտեմբեր 2018    290

Մեքսիկայի ընտրված նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը կիրակի օրը խոստացել է փրկել երկրի նավթի արդյունաբերությունը, ինչպես ժամանակին դա արել էր նախագահ Լասարո Կարդենասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Մենք նավթ կարդյունահանենք, քանի որ էներգետիկ բարեփոխումների մեկնարկի պահից նավթի ու գազի արտադրությունը անկում է ապրում։ Նավթի արդյունաբերությունը կփրկվի, ինչպես դա արել է գեներալ Կարդենսը 1938 թվականին»,–գրել է Օբրադորը իր թվիթերյան էջում։ Միաժամանակ, «ազգայնացում» բառը նա չի օգտագործում ոչ իր հաղորդագրությունում, ոչ երկրի նավթային նահանգներից մեկի՝ Տաբասկոյի Վիլյաերմոս քաղաքի բնակիչների հետ շփումների ժամանակ։

2017 թվականին Մեքսիկայի Pemex պետական նավթային ընկերությունը օրական միջինում արդյունահանում էր 1.948 միլիոն բարել նավթ։ 2018 թվականի օգոստոսին ընկերության արդյունահանումը տարեկան կտրվածքով կրճատվել է 5.9 տոկոսով՝ մինչեւ 1.816 միլիոն բարել։ Վերջին 6 տարում ընկերությունը նավթի արդյունահանումը կրճատել է 28 տոկոսով։

Ավելի վաղ Լոպես Օբրադորը, որը դեկտեմբերի 1-ին կստանձնի պաշտոնը, խոստացել է, որ իր 6-ամյա կառավարման ընթացքում նավթի արդյունահանումը կաճի օրական մինչեւ 2.5 միլիոն բարել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները