Գիտնականները նախազգուշացնում են ցունամիի սպառնալիքի մասին

14:39   15 Հոկտեմբեր 2018    275

Եվրոպայի ամենաակտիվ Էթնա հրաբուխը, որը գտնվում է Սիցիլիա կղզու վրա, դանդաղ բայց անդառնալի սողում է դեպի Միջերկրական ծովը,ինչը սպառնում է ցունամիներով,– գրում է Science Alert-ը։

«Ամբողջ լանջը ծանրության ուժի տակ գտնվում է շարժման մեջ։ Այդ պատճառով էլ, շատ հնարավոր է, որ այն աղետաբեր ձևով փուլ գա, ինչը կարող է ցունամի առաջացնել Միջերկրական ծովում»,– բացատրում է գեոֆիզիկոս Հեյդրուն Քոփը՝ Գերմանիայի Գելմհոլցի գեոմորֆոլոգիական կենտրոնից։

Չնայած, որ Էթնայի տարեկան 14 մմ միջին արագությամբ սողալու ճշգրիտ պատճառը լիովին բացատրված չէ, գիտնականներն ավելի վաղ համարում էին, որ տեղաշարժը կարող է կապված լինել հրաբխի ներսում մագմայի ճնշման աճով։

Սակայն նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ հրաբխի դանդաղ տեղաշարժը դեպի Միջերկրական ծով հիմնականում պայմանավորված է գրավիտացիոն ուժերի անկայունության հետ, և ոչ թե՝ մագմայի դինամիկայով։

Դեռևս որևէ ապացույց չկա, որ աղետ տեղի կունենա մոտ ժամանակներս, բայց ոչ էլ հնարավոր է պարզել, թե երբ այն տեղի կունենա։ Այսինքն՝ աղետն ամեն պահի սպասելի է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրոպա  


Վերնագիրի այլ պիտակները