Ռուսաստանում գնացքը գծերից գցել է այնտեղ «թակարդված» «Նիվա» մեքենան. VIDEO

14:45   15 Հոկտեմբեր 2018    170

ՌԴ Օմսկի մարզում՝ «Карбышево-1» կայարանի մոտակայքում, բեռնատար գնացքը գծերից գցել է «Նիվա» մակնիշի մեքենան:

Կատարվածը տեսանկարահանել է ականատեսը:

Մեքենայի վարորդը փորձել է անցնել երկաթգծերի վրայով և կանգնած մնացել այնտեղ: Գծերից դուրս գալու բոլոր փորձերն ապարդյուն են եղել: Այդ ժամանակ մեքենայի վարորդը լքել է այն՝ մոտեցող գնացքի պատճառով:

Արդյունքում գնացքը հարվածել է գծերին կանգնած մեքենային:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները