Կոնորն այրվում է Նուրմագոմեդովի հետ ռևանշ ցանկությունից. Մաքգրեգորի մարզիչ

15:20   15 Հոկտեմբեր 2018    260

UFC նախկին չեմպիոն Կոնոր Մաքրեգորի մարզիչը՝ Ջոն Կավանը պատմել է, որ իռլանդացի մարզիկը շատ է ցանկանում ռևանշ մենամարտ անցկացնել Խաբիբ Նուրմագոմեդովի հետ:

«Նուրմագոմեդովի հետ ռևանշ մենամարտ անցկացնելու միտքը Կոնորի ներսում կրակ է առաջացնում: Կոնորի ներկայիս պահվածքն ինձ հիշեցնում է Նեյտ Դիասից կրած պարտությանը հաջորդած օրերը:

Այն ժամանակ ևս Կոնորի ներսում իսկական հրդեհ էր: Նա շատ էր ցանկանում ռևանշ անցկացնել: Նա մարզվում էր գազանի նման, որպեսզի լավագույն մարզավիճակում լիներ և հաղթեր:

Կցանկանա՞ Կոնորը մենամարտել Էնթոնի Պետիսի կամ Թոնի Ֆերգյուսոնի հետ: Նրանք հիանալի մարզիկներ են, և ես չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել, սակայն համոզված չեմ, որ Կոնորը Խաբիբի հետ մենամարտից բացի այլ տարբերակների մասին է մտածում:

Կարծում եմ՝ Նուրմագոմեդովի դեմ մեր մարտավարությունը շատ պաշտպանողական էր, սակայն Մաքգրեգորը հարձակվող մարզիկ է:

Այս անգամ, երբ Կոնորը հարձակվելու հնարավորություն էր ունենում, նման չէր այն Կոնորին, որը հաղթել է Էդի Ալվարեսին:

Նա գրեթե երկու տարի չէր մենամարտել MMA-ում: Նախկինում ասում էի, որ դադարը նրա վրա ազդեցություն չի ունենա, սակայն եթե անկեղծ խոսենք՝ այն ի վերջո ազդեցություն ունեցավ»,- Կավանի խոսքը մեջբերել է ESPN-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կոնոր   Նուրմագոմեդով  


Վերնագիրի այլ պիտակները