Պեսկովը մեկնաբանել է Թրամփի խոսքերը Պուտինի մասին

15:36   15 Հոկտեմբեր 2018    241

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBC-ի հետ զրույցում հայտարարել է, որ հնարավոր է համարում այն փաստը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կապ ունենա պատվերով սպանությունների հետ:

Լրագրողի հարցին` կարծո՞ւմ է, որ Պուտինը կապ ունի քաղաքական սպանությունների և թունավորումների հետ, Թրամփը պատասխանել է. «Հավանաբար, ունի»:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահի խոսքերը` ասելով, որ նա որևէ ուղիղ մեղադրանքով հանդես չի եկել Վլադիմիր Պուտինի հասցեին, բացի դրանից` ապացույցներով հիմնավորած մեղադրանքներ ՌԴ նախագահի հասցեին չկան և չեն կարող լինել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեսկով  


Վերնագիրի այլ պիտակները