Ֆրանսիայում մոլեգնող հեղեղումն ամենաուժեղն է դարձել 1891 թվականից ի վեր

15:49   15 Հոկտեմբեր 2018    313

Ֆրանսիայի հարավի Օդ դեպարտամենտում մոլեգնող հեղեղումը ամենաուժեղն Է դարձել տարածաշրջանում 1891 թվականից ի վեր, հայտնել է Vigicrues կառավարական ծառայությունը:

Հեղեղումների դիտարկման ծառայության տվյալով՝ ավելի քան 120 տարի առաջ Օդ գետի ջրի մակարդակը բարձրացել է գրեթե 7 մետրով: Հոկտեմբերի 15-ին օդերևութաբանների չափումները մոտեցել են ռեկորդային ցուցանիշներին:

Ըստ վերջին տվյալների, դեպարտամենտում տարերքի հետեւանքով զոհվել Է վեց մարդ, ևս մեկը վերքեր է ստացել տան փլվելուց հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները