Ժիրինովսկին «գաղտնիքներ» է բացահայտել. VIDEO

16:00   15 Հոկտեմբեր 2018    251

ՌԴ պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեռուստահաղորդման եթերում հայտարարել է, որ Ռուսաստանն ունի С-600 և С-700 հակաօդային պաշտպանության համակարգեր:

Այսպես է քաղաքական գործիչը մեկնաբանել Ռուսաստանի կողմից Սիրիային С-300 զենիթահրթիռային համակարգերի տրամադրումը, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«ԱՄՆ-ին այժմ էլ С-300-ն է հետաքրքրել… Եվ ամերիկացիները, ընդհանուր առմամբ, վախենում են, նրանք վախենում են, որ ամբողջ աշխարհը կտեսնի, որ աշխարհում ամենալավ հակաօդային պաշտպանության համակարգը ռուսական С-300-ն է: Իսկ մենք ունենք С-400, С-500, С-600 և С-700: Կարող ենք ամբողջ մոլորակը փակել, և ոչ մի ինքնաթիռ օդ չի բարձրանա»,- ասել է խորհրդարանականը:

Հանդիսատեսը Ժիրինովսկիի հայտարարությունը ծիծաղով է ընդունել, իսկ հաղորդավար Սոլովյովը կատակել է՝ ասելով, որ պետք չէ բոլոր գաղտնիքներն ասել, «թե չէ մեկ էլ տեսար նա կպատմի С-1500 սարսափազդու համակարգի մասին»:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ժիրինովսկի  


Վերնագիրի այլ պիտակները