Apple-ը գնել Է ընկերություն. Reuters

16:07   15 Հոկտեմբեր 2018    317

Apple ընկերությունը ձեռք Է բերել Asaii ստարտապը, որն զբաղվում Է օգտատերերի երաժշտական նախապատվությունների վերլուծությամբ:

Այդ մասին հոկտեմբերի 15-ին հայտնել Է Reuters գործակալությունը:

«Դա Apple-ին թույլ կտա իր օգտատերերին ավելի որակյալ հանձնարարականներ տալ այս կամ այն երաժշտական կոմպոզիցիայի վերաբերյալ»,-նշում Է գործակալությունը: Գնման արժեքը կազմել Է մոտավորապես 100 մլն դոլար: Asaii-ը մշակել եւ հաջողությամբ օգտագործում Է արհեստական ինտելեկտի կիրառման եւ մեքենայական ուսուցման տեխնոլոգիան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Apple  


Վերնագիրի այլ պիտակները