Հիլարի Քլինթոնն արտահայտվել է ամուսնու եւ Մոնիկա Լեւինսկու սկանդալի մասին

16:18   15 Հոկտեմբեր 2018    253

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ իր ամուսին Բիլ Քլինթոնը ճիշտ է վարվել՝ հրաժարվելով հրաժարական տալ Մոնիկա Լեւինսկու հետ կապված սկանդալի պատճառով:

Նա այս մասին ասել է CBS-ի հետ հարցազրույցում:

Հարցին՝ արժե՞ր արդյոք, որ Քլինթոնը Լեւինսկու հետ սիրավեպից հետո հրաժարական տար, նախկին նախագահի կինը բացասաբար է պատասխանել: Նա նաեւ չի համաձայնվել, որ դա եղել է «իշխանության չարաշահում»:

Քլինթոնի խոսքով՝ Մոնիկա Լեւինսկին պետության ղեկավարի հետ հարաբերությունների պահին «հասուն» մարդ էր:

Հարցազրույցի ընթացքում Հիլարի Քլինթոնը նաեւ փորձել է զրույցն այն ուղղությամբ տանել, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին ոտնձգությունների մեղադրանքները անուշադրության են մատնվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հիլարի-Քլինթոն  


Վերնագիրի այլ պիտակները