Բուլղարիան հրաժարվեց մասնակցել «Եվրատեսիլ-2019»-ին

16:43   15 Հոկտեմբեր 2018    347

Բուլղարիան ֆինանսական խնդիրների պատճառով չի մասնակցի «Եվրատեսիլ-2019» երգի մրցույթին, որը մայիսին տեղի Է ունենալու Թել Ավիվում:

Այդ մասին հայտնել Է ազգային հեռարձակող ԲԱՀ հեռուստաալիքը: Որոշումը դարձել Է այն միջոցների բաղկացուցիչ մասը, որոնք հեռուստաալիքի ղեկավարությունը ձեռնարկում Է բյուջետային ծախսերի կրճատման շրջանակներում»,-ասված Է հայտարարության մեջ:

Բուլղարիան «Եվրատեսիլ»-ին մասնակցում Է 2005 թվականից եւ լավագույն արդյունքի Է հասել 2017 թվականին, երբ նրա ներկայացուցիչը՝ երգիչ Կրիստիան Կոստովը, երկրորդ տեղն զբաղեցրեց մրցույցում: Իսրայելը «Եվրատեսիլ-2019»-ի անցկացման իրավունք Է ստացել այս տարի Պորտուգալիայում իսրայելուհի Նեթա Բարզիլայի տարած հաղթանակի շնորհիվ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բուլղարիա  


Վերնագիրի այլ պիտակները