Թիվ 155 դպրոցում ռումբի մասին ահազանգ է ստացվել

16:56   15 Հոկտեմբեր 2018    243

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, 14:20-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան փողոցում գտնվող թիվ 155 դպրոցում ռումբ կա տեղադրված:

Հայաստանի ոստիկանությունից ասացին, որ այս պահին իրավապահները դեպքի վայրում են, կատարվում են անհրաժշետ գործողություններ։ Ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ, Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներ, ինչպես նաև Ոստիկանության կինոլոգներ։

Այս պահին դպրոցում տեղի է ունեցել աշակերտների և ուսուցիչների տարհանում, և ոստիկաններն ու փրկարարները կատարում են որոնողական աշխատանքներ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները