Եգիպտոսի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Մոսկվա

17:26   15 Հոկտեմբեր 2018    260

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին եռօրյա պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան:

«Նախագահը ժամանել է Մոսկվա»,-ասել են դիվանագիտական ներկայացուցչությունում: Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եգիպտոսի նախագահի հետ հոկտեմբերի 17-ին հանդիպում կունենա Սոչիում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ղեկավարները կքննարկեն ռուս-եգիպտական փոխգործակցության հետագա ընդլայնման հանգուցային հարցերը, կարծիքներ կփոխանակեն միջազգային օրակարգի հրատապ թեմաների շուրջ: Բանակցությունների արդյունքներով պլանավորում է մի շարք համատեղ փաստաթղթերի ստորագրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եգիպտոս   Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները