ԱՄՆ-ը ջանում Է կանխել հակաիրանական պատժամիջոցների հետեւանքները

17:44   15 Հոկտեմբեր 2018    259

ԱՄՆ-ը հնարավոր ամեն բան անում Է Իրանի դեմ պատժամիջոցներն ուժի մեջ մտնելուց հետո նավթաշուկայի կայունությունը պահպանելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին լրագրողներին համար հոկտեմբերի 15-ին անցկացված հեռախոսային ճեպազրույցի ընթացքում հայտնել Է Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ավելացրել Է նավթի արտադրությունը եւ պատրաստ Է ավելի շատ արտահանել: Երկիրը զուահեռաբար «շարունակում Է համագործակցությունը նավթ արտահանող երկրների հետ եւ նրանց կոչ Է անում՝ ավելացնել արտահանումը»,-նշել Է Հուքը: «Ներկայում նավթաշուկան հավասարակշռված Է,-հավելել Է ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը:-Եվ մենք նավթարտադրողների հետ սերտորեն աշխատում ենք, որպեսզի շուկան հավասարակշռված մնա»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները