Ես երեխա չեմ: Դա դաժան աշխարհ է, դա արատավոր տեղ է. Թրամփ

19:07   15 Հոկտեմբեր 2018    159

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահում է Սպիտակ տան ոչ բոլոր աշխատակիցներին:

Այդ մասին նա պատմել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, որն ամբողջությամբ եթերում ցուցադրվել է հոկտեմբերի 14-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես ոչ բոլորին եմ վստահում Սպիտակ տանը: Ես անկեղծ կլինեմ ձեզ հետ»,- ընդգծել է նա: «Ես երեխա չեմ: Դա դաժան աշխարհ է, դա արատավոր տեղ է: Վաշինգտոնը արատավոր, արատավոր վայր է: Հարաձակումներ, զրպարտանք, խոսակցություններ քո թիկունքում, բայց ես յուրովի հարմարավետ եմ ինձ զգում այստեղ»,- հավելել է Թրամփը:

Նախագահը հայտնել է, որ մոտ ժամանակներս ամերիկյան վարչակազմը կարող են լքել մի քանի աշխատակիցներ: Ընդսմին նա ընդգծել է, որ «Սպիտակ տանը ոչ մի քաոս» չկա, չնայած այն բանին, որ այդ մասին գրում են ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները