Հարին և Մեգան Մարքլը առաջին համատեղ այցով Ավստրալիա են ժամանել

18:46   15 Հոկտեմբեր 2018    195

Հոկտեմբերի 15-ի առավոտյան Սասեքսի դուքսը և դքսուհին՝ արքայազն Հարին և Մեգան Մարքլը Qantas ավիաընկերության ինքնաթիռով Սիդնեյ են ժամանել:

Այս ուղևորությունը նրանց առաջին համատեղ պաշտոնական այցն է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ճամփորդության շրջանակում ամուսինները ծրագրում են շոգենավով անցնել Սիդնեյի օպերային թատրոնի կողքով, այցելել «Տարոնգա» կենդանաբանական այգի, դիտել տեղական պարի խմբի ելույթը: Չորեքշաբթի Հարին և Մեգանը ֆերմերների հետ կհանդիպեն, որոնց տիրույթները տուժել են երաշտից:

Սակայն դքսի և դքսուհու այցի գլխավոր նպատակը «Չսանձազերծվողների խաղեր»-ը կդառնան, որոնք տեղի կունենան Ավստրալիայում հոկտեմբերի 20-27-ը: Շրջագայությունը հենց այս մրցույթին է նվիրված, քանի որ դրա հիմնադիրը Հարին է:

Ամուսինները կայցելեն նաև Նոր Զելանդիա, Տոնգա և Ֆիջի կղզիներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները