Հաջողակ կանադացին գրեթե 4 միլիոն դոլար է շահել վիճակախաղով

18:24   15 Հոկտեմբեր 2018    222

Կանադայում խաղարկվել է հայտնի «49-ից 6-ը» վիճակախի 5 միլիոն կանադական դոլարի (3.9 միլիոն ԱՄՆ դոլար) չափով ջեքփոթը, որը շահել է դեռևս անհայտ երջանիկը:

Խաղարկության կազմակերպիչների խոսքով՝ առայժմ հայտնի է, որ տոմսը վաճառվել է Օնտարիո նահանգում, սակայն որևէ այլ տեղեկություն չի հաղորդվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կանադական ազգային վիճակախաղերի կանոնների համաձայն՝ շահումը ստանալու համար անհրաժեշտ է կազմակերպիչներին ներկայացնել շահած տոմսը, իսկ հաղթողի անունը պետք է անպայման հրապարակվի:

Նշենք, որ այս վիճակախաղով Կանադայի պատմության մեջ խոշորագույն ջեքփոթը` 64 միլիոն կանադական դոլար (այդ ժամանակ՝ 49.5 միլիոն ԱՄՆ դոլար), խաղարկվել է 2015 թվականի հոկտեմբերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները