Թերեզա Մեյը մենակության դեմ պայքարի ռազմավարություն Է ներկայացրել

17:53   15 Հոկտեմբեր 2018    287

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երկրի պատմության մեջ առաջին անգամ ներկայացրել Է մենակության խնդրի դեմ պայքարի կառավարական ռազմավարությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հոկտեմբերի 15-ին հաղորդվում Է Միացյալ Թագավորության կառավարության կայքում: «Այսօր մենակությունը մեր հասարակության մեջ իրականություն Է չափազանց մեծ թվով մարդկանց համար:

Այն կարող Է վերաբերել յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից եւ ինտելեկտուալ զարգացման մակարդակից»,-հայտարարել Է Մեյը: «Այս ռազմավարությունը մեր երկրում երկարատեւ ու հեռագնա սոցիալական փոփոխությունների սկիզբն Է միայն: Այն ազգային քաղաքականության մեջ դիտարկվում Է որպես մենակությունն արմատախիլ անելուն ուղղված անհրաժեշտ առաջին քայլը»,-հավելել Է նա:

Փաստաթղթի համաձայն, նոր պրակտիկան, որը հայտնի Է որպես «սոցիալական պատվեր», բժիշկներին թույլ կտա մենակությունից տառապող պացիենտներին ուղարկել հասարակական աշխատողների մոտ, որոնք նրանց անհատական աջակցություն կցուցաբերեն: Փաստաթղթի հեղինակների կարծիքով, դա միայնակ մարդկանց կօգնի բարելավել հոգեբանական վիճակը եւ բարեկեցության մակարդակը: Վարչապետը հավաստել Է, որ այս ընթացակարգը հնարավոր կդառնա արդեն մինչեւ 2023 թվականը: Ինչպես նշվում Է նոր ռազմավարության մեջ, Անգլիայի առողջապահության ազգային ծառայությունը ֆինանսավորում կստանա՝ նպատակ ունենալով միայնակ պացիենտներին ներգրավել տարատեսակ գործունեության մեջ, ներառյալ խոհարարական վարպետության դասերը եւ պարապմունքները տարբեր գեղարվեստական խմբերում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թերեզա-Մեյ  


Վերնագիրի այլ պիտակները