Ս. Արաբիայի թագաժառանգ արքայազնը ուզում է գնել «Մանչեսթեր Յունայթեդը»

22:14   15 Հոկտեմբեր 2018    269

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ իբն Սալման Ալ Սաուդն ուզում է գնել «Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ֆուտբոլային ակումբը, կամ դառնալ դրա համասեփականատեր։

Ինչպե նշվում է, Սալման Ալ Սաուդի ընտանիքի կարողությունը գնահատվում է ավելի քան 850 միլիարդ ֆունտ սթեռլինգ, եւ եթե «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերեր Աբրահամ եւ Ջոել Գլեյզերները որոշեն վաճառել ֆուտբոլային ակումբը, ապա դրա համար 3 միլիարդ ֆունտ կպահանջեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Թերթը նաեւ գրում է, որ թագաժառանգի ընտանիքը մտադիր է «ազդեցիկ դեր զբաղեցնել» ֆուտբոլի աշխարհում։ Նախկինում նրանք արդեն ներդրումներ են կատարել «Ֆորմուլա-1»-ում եւ World Wrestling Entertainment (WWE) ընկերությունում։

Գլեյզերներն ակումբը ձեռք են բերել 2005թ․։ Վերջերս Աբրահամը շատ ժամանակ է անցկացնում Սաուդյան Արաբիայում։ Հոկտեմբերի վերջին նա այնտեղ կմասնակցի ներդրումներին նվիրված համաժողովի, որին ներկա կլինի նաեւ երկր ղեկավարությունը։


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները