Հնդկաստանում բորտուղեկցորդուհին ընկել է Boeing-777-ից ինքնաթիռի դուռը փակելու ժամանակ

22:45   15 Հոկտեմբեր 2018    233

Air India ավիաընկերության բորտուղերկցորդուհիներից մեկն ընկել է ինքնաթիռից, ինչի հետևանքով հայտնվել է հիվանդանոցում:

Միջադեպը տեղի է ունեցել Մումբայ քաղաքի միջազգային օդանավակայանում: Հիսուներեքամյա բորտուղեկցորդուհի Հարշա Լոբոն դուրս է ընկել թռիչքուղու վրա կանգնած ու դեպի Նյու Դելի չվերթին սպասող ինքնաթիռից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հայտնի է, որ կինն ընկել է Boeing-777 լայներից՝ հայտնվելով ասֆալտին: Նշվում է, որ նա ընկել է այն ժամանակ, երբ փորձում էր փակել ինքնաթիռի դուռը: Արդյունքում կինը վնասել է ոտքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները