Թրամփը Կոնգրեսի ընտրություններից առաջ կապեր է հաստատում դեմոկրատների հետ

20:17   15 Հոկտեմբեր 2018    143

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կապեր է հաստատում դեմոկրատների հետ՝ պլանավորելով համատեղ աշխատել հաջորդ տարի, որը կարող է լուրջ փոփոխություն լինել Կոնգրեսի հետ աշխատանքում նրա մոտեցման հարցում։

Սպիտակ տան պաշտոնյաները պատմել են, որ սկսել են նախնական ներքին բանակցությունները, այդ թվում՝ դեմոկրատների հետ, աշխատանքի ոլորտների շուրջ, որոնք արդիական կլինեն 2019-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Նախագահը միշտ պատրաստ է գործարքի։ Միշտ»,–ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Շահիրա Նայթը։

Եթե միջանկյալ ընտրությունների արդյունքում դեմոկրատները մեծամասնություն ստանան ներկայացուցիչների պալատում, Թրամփը ստիպված կլինի գնալ երկպալատ փոխզիջման, որ կատարի իր նախընտրական խոստումները, պարզաբանում է պարբերականը։ Սակայն թշնամությունը Վաշինգթոնում, ամեն դեպքում, միայն ավելանալու է, կանխատեսում է The Hill–ը։

Այսպես, եթե դեմոկրատները նոյեմբերին մեծամասնություն ստանան կոնգրեսի 2 պալատներում էլ՝ սենատում եւ ներկայացուցիչների պալատում, ապա երկպալատ գործարքը փաստացի անհնար կդառնա։ Սակայն Թրամփը վտանգի է գնում բացասական պատասխան արձագանք առաջացնել հանրապետականների շրջանում, եթե նրանք գտնեն, որ ամերիկյան առաջնորդը շատ հեռուն է գնացել դեմոկրատների հետ հարաբերություններում, նշվում է նյութում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները