Հ. Քլինթոնը 20 տարի անց մեկնաբանել է ամուսնու՝ Լևինսկու հետ սկանդալային դավաճանությունը

20:34   15 Հոկտեմբեր 2018    171

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 20 տարի անց մեկնաբանել է ամուսնու՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և Սպիտակ տան աշխատակցուհի Մոնիկա Լևինսկու սկանդալային սեքսուալ կապը՝ հայտարարելով, որ ամուսինը ճիշտ է վարվել, երբ սկանդալից հետո հրաժարվել է հեռանալ պաշտոնից:

Քլինթոնն այս մասին ասել է CBS News-ի հետ զրույցում՝ ընդգծելով, որ այն ժամանակ ինքը՝ որպես առաջին տիկին, ամուսնու կողքին էր կանգնած, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Քլինթոնը նշել է, որ միանգամայն համակարծիք չէ նրանց հետ, ովքեր նախագահից պահանջում էին հեռանալ Սպիտակ տնից:

Ավելի վաղ քաղաքական գործիչը, անդրադառնալով այդ կապին, ասել էր, որ հաղթահարել է բարդ շրջանն ու շատ ժամանակ չի տրամադրում այդ սեքս–սկանդալի մասին մտածելուն: Նա նշել էր, որ եթե հնարավորություն ունենար խոսել Մոնիկայի հետ, ապա միայն բարին կմաղթեր նրան:

1998թ. համաշխարհային սեքս–սկանդալ էր պայթել, երբ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնը կապված է Սպիտակ տան աշխատակցուհի 22-ամյա Մոնիկա Լևինսկու հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները