Վաշինգտոնը համաձայն չէ, որ պատժամիջոցների վերականգնումը բացասաբար կանդրադառնա շուկայի վրա

20:45   15 Հոկտեմբեր 2018    202

ԱՄՆ-ը նախկինի պես ձգտում է զրոյացնել իրանական նավթի արտահանումը։ Այս մասին հայտարարել է Իրանի հարցով հատուկ դեսպանորդ Բրայան Հուքը։

Նրա խոսքերով՝ Վաշինգտոնը համաձայն չէ, որ նոյեմբերին Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը բացասաբար կանդրադառնա շուկայի վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հուքը նաեւ նշել է Իրանի բալիստիկ հրթիռների հետ կապված ծրագրի կանխման անհրաժեշտությունը։ Նրա կարծիքով՝ Թեհրանի հետ առեւտրի ֆինանսական հատուկ գործիքի ստեղծման Եվրոպայի ջանքերը պահանջարկ չեն գտնի, քանի որ ավելի քան 100 արտասահմանյան ընկերություններ նշել են, որ կհեռանան երկրից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները