Առնվազն երեք մարդ է զոհվել Մյանմայում

11:33   16 Հոկտեմբեր 2018    217

Առնվազն երեք մարդ Է զոհվել հոկտեմբերի 16-ին Մյանմայի կենտրոնական մասում երկու ինքնաթիռների կործանման հետեւանքով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը հղում անելով հանրապետության ռազմաօդային ուժերին:

Միջադեպը տեղի Է ունեցել Մագուե տարածաշրջանում: ՌՕՈՒ-երի տվյալների համաձայն՝ թռիչքի ժամանակ կործանիչներից մեկը վթարային իրադրությունից հետո թեւով դիպել Է մյուս ինքնաթիռին:

Միջադեպի հետեւանքով զոհվել Է երկու օդաչու: Զոհերից մեկն Էլ մի աղջիկ Է, որի վրա ընկել են կործանիչների բեկորները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մյանմա  


Վերնագիրի այլ պիտակները