ԱՄՀ-ն հաշվել է համաշխարհային տնտեսության վնասը Թրամփի առեւտրական պատերազմից

11:54   16 Հոկտեմբեր 2018    204

ԱՄՆ-ի առեւտրական պատերազմը, որը սանձազերծել Է այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, համաշխարհային տնտեսությանը կզրկի 1,52 տրիլիոն դոլարից, ընդ որում դրանից առավել մեծ վնասը երկարաժամկետ հեռանկարում կկրի հենց ԱՄՆ-ը:

Այդ մասին հայտնել Է ABC իսպանական թերթը՝ վկայակոչելով Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան նիստը:

Ինչպես պատմել են ԱՄՀ-ում, իրադարձություների զարգացման վատագույն սցենարի դեպքում համաշխարհային շուկան կկրճատվի 17 տոկոսով, իսկ համաշխարհային ՀՆԱ-ն կնվազի 1,9 տոկոսով: Այդպիսով, համաշխարհային տնտեսությանն ավելի ուժեղ ցնցումներ են սպասում, քան նրանք, որ տեղի ունեցան 2008-2009 թվականների ֆինանսական ճգնաժամի ժամանակներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները