Google-ը հրաժարվել է մասնակցել Էր Ռիադում անցկացվող ներդրումային համաժողովին

12:28   16 Հոկտեմբեր 2018    225

Google-ի ամպային ձեռնարկությունների գլխավոր տնօրեն Դիանա Գրինը հրաժարվել է մասնակցել Սաուդյան Արաբիայում անցկացվող ներդրողների համաժողովին, հայտնում է Hill պարբերականը՝ վկայակոչելով Google-ի պաշտոնական ներկայացուցի հայտարարությունը:

«Մենք կարող ենք հաստատել, որ Դիանա Գրինը չի մասնակցի «Ապագա ներդրումային նախաձեռնություն» համաժողովին»,- հայտարարել է Google-ի ներկայացուցիչը:

Պարբերականը հայտնում է, որ ընկերության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել համաժովին մասնակցելուց Գրինի հրաժարվելու պատճառը:

«Ապագա ներդրումային նախաձեռնություն» երկրորդ համաժողովը կանցկացվի հոկտեմբերի 23-25-ը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում՝ գահաժառանգ արքայազնի նախագահությամբ, որը նաեւ ղեկավարում է տնտեսական հարցերով խորհուրդը եւ հանրային ներդրումային հիմնադրամը:

Սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման հետ կապված իրավիճակի ֆոնին մեծ թվով բիզնեսմեններ եւ լրատվամիջոցներ, որոնք ավելի վաղ նախատեսել էին համաժողովին մասնակցել, սկսել են հայտարարել, որ Էր Ռիադ չեն մեկնի: Լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ համաժողովին չեն մասնակցի աշխարհի խոշորագույն ներդրումային բանկերից մեկի՝ ամերիկյան JP Morgan Chase-ի գլխավոր տնօրեն Ջեյմի Դայմոնը, Uber-ի գլխավոր գործադիր տնօրեն Դարա Խոսրովշահին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռեւես չեն որոշել համաժողովի պատվիրակության կազմը, դեռեւս որոշում չի ընդունվել նաեւ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի այնտեղ մեկնելու մասին:

Մասնակցությունից հրաժարվել են նաեւ ամերիկյան CNN եւ CNBC հեռուստաալիքները, «Բլումբերգ» գործակալությունը եւ Financial Times պարբերականը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Google  


Վերնագիրի այլ պիտակները