Ավստրալիայի կառավարությունը մտադիր է Իսրայելում երկրի դեսպանությունը տեղափոխել Երուսաղեմ

12:41   16 Հոկտեմբեր 2018    247

Ավստրալիայի կառավարության ղեկավար Սքոթ Մորիսոնը հայտարարել Է, որ Իսրայելում Ավստրալիայի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հնարավորության հարցը կլուծվի մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբեր:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հոկտեմբերի 16-ին հաղորդվում Է երկրի կառավարության պաշտոնական կայքում:

Ավստրալիայի կառավարության ղեկավարի եւ արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնի համատեղ հայտարարության մեջ ասված Է. «Այսօր ավստրալական կառավարությունը մի շարք կարեւոր հայտարարություններ Է արել՝ հաջակցություն Մերձավոր Արեւելքում Ավստրալիայի շահերի: Ընդհանուր առմամբ այդ հայտարարություններն ամրապնդում են մեր հանձնառությունը պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը, նպաստում են Իսրայելի հետ մեր հարաբերությունների հետագա ամրապնդմանը եւ ցուցադրում Իրանի հետ կառուցողական փոխգործակցությունը շարունակելու մեր մտադրությունը»:

Մորիսոնը եւ Փեյնը, մասնավորապես, նշել են, որ մոտ ժամանակներս երկրի կառավարությունը մտադիր Է քննարկել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցը՝ «ընդսմին Արեւելյան Երուսաղեմը ճանաչելով որպես ապագա Պաղեստինյան պետության սպասվող մայրաքաղաք»:

Հայտարարության մեջ նշված Է, որ Ավստրալիայի կառավարությունը կդիտարկի Ավստրալիայի դեսպանությունն Արեւմտյան Երուսաղեմ տեղափոխելու որոշման առավելությունները, բայց «ցանկացած որոշման հիմքում կդրվի ազգային շահերի համար նման քայլի հետեւանքների մանրակրկիտ գնահատականը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա   Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները