Սիրիայում ուտելի C-300-ներ են հայտնվել

13:46   16 Հոկտեմբեր 2018    215

Դամասկոսի կենտրոնական թաղամասերից մեկում սրճարան է հայտնվել, որտեղ կարելի է սիրիական բանակի զինանոցի անունները կրող տարբեր ճաշատեսակներ համտեսել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ ճաշացանկում «C-300» սպագետի կա, «Կալաշնիկով» կծու հոթդոգ, ֆետուչինի «Տոմագավկ»՝ ի պատիվ ապրիլին ԱՄՆ–ի կողմից ավիահարվածի ժամանակ օգտագործած հրթիռի։ Ռազմական ուտեստների գները սկսվում են մոտ 2300 դրամից. ամենից թանկը «Դուշկա» սթեյքն է՝ ի պատիվ «ԴՇԿ» գնդացիրների:

Որոշ ուտելիքների կողքին ավելացված է նաև «Ռումբ» բառը՝ դրանց կծվության աստիճանն ընդգծելու համար։ Նման անունով են նշված օրինակ մեքսիկական ֆահիտաս խորտիկների մի քանի տեսակները։

Ռեստորանի շեֆ–խոհարարի խոսքերով՝ այս անվանումները ռեստորանի տերն է մտածել. «Յուրօրինակ ոգեշնչում է հանդիսացել Սիրիայում ճգնաժամը։ Ուտեստներն արտացոլում են պատերազմական մթնոլորտը»,– պատմել է ալ–Հաթըբը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա   C-300  


Վերնագիրի այլ պիտակները